Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սիրիայի հայաբնակ Ղնեմիե գյուղն ազատագրվել է

Սիրիայի հայաբնակ Ղնեմիե գյուղն ազատագրվել է
22.01.2016 | 18:19

«Շաամ Թայմզ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի մի քանի գյուղեր, որոնց թվում է հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակչությունը զինված ահաբեկչական խմբավորումների պատճառով գյուղից արդեն 4 տարի է` հեռացել է՝ փոխանցում է Հալեպի «Գանձասար» պարբերականը: Հայաբնակ Ղնեմիեում է գտնվում հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1875-ին: Տեղացի մեծահասակների վկայություններով` 1875-ը վերանորոգման թվականն է, իսկ եկեղեցին 300 տարվա պատմություն ունի:
Նախքան պատերազմը Ղնեմիե գեղատեսիլ գյուղում կազմակերպվում էին սիրիահայ միությունների տարեկան ճամբարներն ու արշավները:

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ